Բանակ-հասարակություն-ԶԼՄ
Բանակ-հասարակություն-ԶԼՄ
Մեր հասարակությունում օրըստօրե ամրապնդվում է այն գիտակցումը, որ բանակն ու ժողովուրդը մեկ ամբողջություն են, և այժմ ավելի, քան երբևէ, ուրվագծվում է բանակ-հասարակություն-ԶԼՄ
փոխհամագործակցությունը: Հասարակությունը ցանկանում է ունենալ առավել թափանցիկ և հաշվետու զինված ուժեր, իսկ բանակի ղեկավարությունը բազմիցս հավաստել է, որ պատրաստ է համագործակցության, կարևոր հարցերի շուրջ շահագրգիռ քննարկումների: Պաշտպանության նախարարությունը մեծ ուշադրություն է դարձնում
հանրային կապերին` փորձելով դրանք դարձնել առավելագույնս թափանցիկ: Այնտեղ, ուր
բանակն ու ժողովուրդը միասնական են, նրանք անպարտելի են:
Այսօր արդեն մենք խոսում ենք հասարակության կողմից
բանակը վերահսկելու մասին ` ոչ միայն որպես նրա հավանական քաղաքական ենթատեքստով պոռթկումները
զսպելու տեսակետից, այլև ավելի շուտ նրանում առկա խնդիրները բարձրացնելու և դրանք լուծելու
տեսակետից: Յուրաքանչյուր նորմալ պետության մեջ բանակը հասարակության ծնունդն է, նրա
զավակը, ում պաշտպանում է վտանգներից, օգնում դժվար պահերին, բայց և ինչպես ցանկացած
զավակ խնամքի, ուշադրության և հոգատար վերաբերմունքի կարիք ունի: Ահա այս փիլիսոփայությունից
ելնելով էլ կառուցվում է բանակ- հասարակություն փոխադարձ կապը:
Комментарии
Отправить комментарий