Մարդկության կողմից քաղաքակրթության զարգացման պատմությունը ուսումնասիրելիս անգամ ոչ մասնագետի աչքին կզարնի այն փաստը, որ այդ ամբողջ պրոցեսում կա մի սոցիալական երևույթ, ինչը իր ազդեցությամբ և ունեցած նշանակությամբ ամենից մեծ հետքն է թողել հասարակական նոր ֆորմացիաների ձևավորման, ամրապնդման, գոյատևման, շարունակականության ապահովման և, որքան էլ որ տարօրինակ հնչի, այդ ֆորմացիան մեկ այլ ֆորմացիայով փոխարինելու գործում: Այստեղ խոսքը վերաբերվում է զինվորականների դասին: Զինվորական խավը հանդես է եկել մարդկության պատմության ամենավաղ ժամանակներից: Այն իշխող քաղաքական, կրոնական էլիտայի ձեռքին գործիք է եղել լայն խավերին հնազանդ պահելու համար: Այս հանգամանքը առավել ակնհայտ կերպով երևում է սկսած Ք.ա 2- 1 հազարամյակներում: Տոհմի ավագանու, նաև տոհմերի միավորման արդյունքում ձևավորված ցեղային ավագանին իր իշխող դիրքը ցեղի մնացած այլ անդամների նկատմամաբ հիմնականում պահում էր ուժի միջոցով, թեպետ կար այսպես ասած` աշխարհաժողովը որպես հարցերի քննման և վերջնական որոշում կայացնելու գլխավոր մարմին: Իսկ գործիքը ռազմիկների դասն էր :
Փաստորեն §բանակ¦ հասկացությունը` որպես սոցիալական և հասարակական կատեգորիա, իր նախնական ֆունկցիայով խնդիր ուներ վերահսկել §հասարակություն¦ կոչված կատեգորիային ինչպես ընդհանրական իմաստով, այնպես էլ նրա առանձին անհատների վարքը: Որքան էլ որ դեռևս Ք.ա 2-1 հազարամյակներում մարդկանց այս խմբերը այժմեական հասարակություն կատեգորիայի հետ համեմատած սաղմնային վիճակում էին: Ցեղերի միավորման
արդյունքում նորաստեղծ ցեղային միությունները այս ռազմիկների դասը սկսեցին օգտագործել նոր նպատակով` մի դեպքում նոր տարածքներ և ցեղեր նվաճելու, ինչը հարստանալու, քաղաքական ազդեցությունը մեծացնելու արագ և կարճ ճանապարհ էր, մյուս կողմից էլ իրենց վրա հարձակման դեպքում պաշտպանվելու համար: Այսպիսով, ռազմիկի մասնագիտությունը առանձնացավ որպես արհեստ: Պետության ստեղծմամբ բանակի այս երկու ֆունկցիաները` ներքին վերահսկողությունը և արտաքին թշնամուց պաշտպանելն ու նոր նվաճումներ կատարելը էլ ավելի ամրապնդվեցին: Ավելին, միապետական իշխանության պարագայում թագավորական
իշխանության գլխավոր հենարանը հանդիսանում էր բանակը և ավագանին: Ընդ որում`
թագավորը կամ միապետը ավագանուն զսպում էր նույն այս բանակի միջոցով: Արտաքին
աշխարհում երկրի վարկը և ազգեցությունը մեծ էր այնքանով, որքանով հզոր էր այդ
երկրի բանակը:
Զարմանալ
կարելի է, բայց անգամ այսօր` 21-րդ դարում, երբ կարծեք թե
մարդկային միտքը գիտակցում է, որ պատերազմներն ու ռազմական ուժը խնդիրների լուծման
լավագույն տարբերակը չէ, և որ մարդկային ցանկացած կյանք անգին արժեք է,
մենք հիմնականում մեր նախնյաց մեծարում ենք նրանց կողմից կատարած ռազմական
սխրանքների համար: Այս դեպքում բանակ-հասարակություն կապը` որպես այդպիսին,
սահմանապակված էր բանակի կողմից հասարակության ներքին վարքը հսկելու շրջանակներով:
Այս վիճակը շարունակվեց բազում հարյուամյակներ: Եվ ստրկատիրական, և ֆեոդալական, և
կապիտալիզմի նախնական փուլում, և առավել ևս սոցիալիստական երկրներում: Իհարկե
տարբեր պատմական փուլերում բանակի դերը և նրա առաջ դրված խնդիրները կրել են
փոփոխություններ, բայց հիմքային դրույթները մնացել են անփոփոխ: Ասենք այն, որ
ֆեոդալիզմի դարաշրջանում այս նույն ռազմիկների դասը արդեն հանդես էր գալիս ոչ
միայն որպես բացառապես թագավորական իշխանության հենարան, այլ նաև կենտրոնախույզ
իշխանների համար էր հենք կամ էլ այն, որ նրանք զուտ քաղաքական և սոցիալական շերտից
վերաձևվեցին նաև որպես տնտեսական շերտի (ինչպես 4-9-րդ դդ. Հայաստանում, Հռոմում,
10-16,17-րդ դդ Եվրոպայում)1
Պետական կառավարման համակարգում
ռազմիկների դասը ըստ էության տարանջատվեց հասարակության այլ խմբերից` քաղաքական
էլիտա, հոգևոր էլիտա և ռազմական խավ: Այն ավելի բարձր էր, քան ռամիկը, քաղաքաբնակ
արհեստավորն ու վաճառականը: Նա պահում էր իր վերահսկողի ֆունցիան և հասարակության
հետ շփման մեջ այս պատկերացումներից դուրս չէր գալիս:
Հումանիզմի
գաղափարների ծնունդը, դրանց աստիճանական զարգացումը և տարածումը լայն մասսաների
մեջ փոխեց բանակի և դերը, և հասարակության մնացած հատվածի հետ հարաբերման ֆորմատը,
ձևաչափը: Ժողովրդավարության համար մղվող պայքարը Եվրոպայում և Հյուսիսային
Ամերիկայում հանգեցրեց նրան, որ բանակը դադարեց պետության ներսում վերահսկող օղակ
լինելուց: Այն այլևս առաջվա պես քաղաքական իշխանության
համար երկրի ներսում հենարան չէր: Այդ հենարանի դերում հանդես եկավ ժողովուրդը`
ինքը հասարակությունը: Իսկ ներհասարակական վերահսկողության համար ստեղծվեց մի նոր
մարմին` ոստիկանությունը, որը ռազմականացված ուժային մարմին լինելուց զատ,
նաև հասարակությանը ծառայող, ծառայություն մատուցող մարմին է:
Բանակը
դարձավ տվյալ երկրի քաղաքական, ռազմական ինքնիշխանության, նրա ժողովրդի համար
արտաքին վտանգից պաշտպանող երաշխիք: Այս դեպքում արդեն հասարակության առաջ բանակը
կանգնեց ավելի բաց և թափանցիկ: Ելնելով այն պարզ ճշմարտությունից, որ պետության
մեջ իշխանությունը պատկանում է ժողովրդին և ժողովուրդը` հասարակությունն
է իր վրա կրում պետության անվտանգության և զարգացման ֆունկցիան` հետևաբար բանակի
նկատմամբ ևս և հասարակությունը ստանձնեց պարտականություններ: Կատարվեց դերերի
փոփոխություն:
Այժմ արդեն հասարակությունը ինքն էր վերահսկում բանակը և նրա ներքին կյանքը ուղղակի կամ անուղղակի կերպով: Այս դեպքում բանակ- հասարակություն կապը միանգամից իր ծավալներով ընդլայնվեց և, չնայած որ բանակը շարունակում է մնալ ռազմականացված, փակ մարմին, այնուամենայնիվ այն հաշվետու և պատասխանատու է իր գործունեության ու մարտունակության աստիճանով այս նույն հասարակության առաջ: Բանակն էլ ինքը բացեց իր մեջ առկա խոր խնդիրները հասարակության առաջ` ակնկալելով հասարակական աջակցությունը և հետևողականությունը դրանք վերացնելու գործում: Անկախ այն բանից, թե այդ խնդրիները կապված էին զինվորականների թվի համալրման, նրանց սոցիալական ապահովվածության, իրավական պաշտպանվածության, կառավարման համակարգի հետ, թե զուտ ռազմական նեղ մասնագիտացման և կենցաղային անենապարզ ու տարաբնույթ խնդիրների հետ:
______________________________________________________________
1 Հայ ժողովրդի պատմություն : Վ.Ա. Պարսամյան ; 1801-1917 թթ. Երևան : Լույս, 1967
Комментарии
Отправить комментарий