Ռազմական հեռուստալրագրություն հասկացության մասին խոսելու համար սկզբում խոսենք հեռուստատեսության և լրագրության մասին:
Լրագրությունը բոլոր ուղիներով ինֆորմացիայի թողարկումն է` թերթերով, ամսագրերով, հեռուստատեսությամբ, ռադիոյով, ինֆորմացիոն գործակալությամբ, ինտերնետով:
Մեր օրերում հեռուստատեսությունը ամենամասսայական լրատվամիջոցն է: Հեռուստատեսությունը, որպես մասսայական ինֆորմացիայի միջոցներից մեկը, համարվում է ԶԼՄ-ներից ամենամասսայականը, որ ներառում է բնակչության նաև այն հատվածը, որոնք ԶԼՄ-ների այլ տեսակներից չեն օգտվում: Սա կապված է էկրանավորման հետ, որն ապահովում է հեռուստադիտողի վերբալ, ոչ վերբալ և տեսողական ընկալումը:
Աշխարհի տարբեր երկրների մասսայական ինֆորմացիայի հետազոտություն-ները ցույց են տվել, որ հեռուստատեսությունը բնակչությանը ավելի մեծ վստահություն է ներշնչում:
Անկախ Հայաստանի բանակի ստեղծման առաջին իսկ հրամանով ստեղծվեց Պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունը: Սկզբում այդ ծառայությունը զբաղվում էր թերթերին տեղեկատվություն տալով, թե ինչ վիճակ է տիրում սահմանամերձ շրջաններում, կրակոցներ եղել են, թե ոչ, քանի մարդ է զոհվել և այլն: Աստիճանաբար ձևավորվեց նաև հեռուստառադիոհաղորդումների բաժինը: Բայց դեռ որևէ հաղորդում եթեր չէր հեռարձակվում:
Եվ քանի որ Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարությունը չուներ հատուկ պատրաստված կադրեր, սկզբնական շրջանում նոր ստուդիաների և հաղորդումների համար հավաքագրումը տեղի էր ունենում ԽՍՀՄ զինված ուժերում ծառայություն անցած առավելապես գրագետ քաղաքացիական մասնագետների շարքերից:
Հայաստանի զանգվածային լրատվամիջոցները անկախության հռչակումից հետո հիմնադրեցին զինվորական թեմատիկային բնորոշ մի շարք հաղորդաշարեր, ծրագրեր եւ խորագրեր: Մասնագիտական շրջանակները այդ թեմատիկայով հաղորդումների և հրապարակումների հիմնադրումը պայմանականորեն բաժանում են չորս շրջանի1.
ա. 1988-1992թթ., երբ Հայաստանի սահմանամերձ շրջաններում և Լեռնային Ղարաբաղում ընթանում էին տեղային ընդհարումներ, զինվորական թեմատիկայով հաղորդումներ գրեթե չէին պատրաստվում և չէին հեռարձակվում, պարբերականներ չէին տպագրվում, քանզի ամբողջ եթերը և տպագիր մամուլը գտնվում էր սովետական պետական ապարատի հսկողության տակ:
բ. 1992-1994թթ., երբ Հայաստանի սահմանամերձ շրջաններում և Լեռնային Ղարաբաղում ընթանում էին լայնածավալ մարտական գործողություններ, զինվորական թեմատիկայով հաղորդումներ պատրաստում և Հայաստանի պետական հեռուստատեսության առաջին և երկրորդ (հետագայումª §Նորք¦՚) ալիքներով հեռարձակում էր ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունըª §Զինուժը¦ շաբաթը երկու անգամ, 30 րոպե տեւողությամբ) և §Ոչ ոք չի մոռացվել¦ 30 րոպե տևողությամբ
գ. 1994-2005թթ., երբ /հրադադարի ստորագրումից հետո/ զինվորական թեմատիկայով հաղորդումներ և հրապարակումներ սկսեց պատրաստել հանրապետության զանգվածային լրատվամիջոցների ճնշող մեծամասնությունը ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում և ԼՂՀ-ում:
դ. 2005-2011թթ., երբ գրեթե բոլոր լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման, հայ-թուրքական արձանագրություններին, տարածաշրջանային հիմնախնդիրներին, տեղեկատվական պատերազմներին առնչվող և համանման այլ խնդիրներ: Այսօր զինվորական հաղորդաշարերը և պարբերականները, ինչպես նաև մասնավոր հեռուստառադիոընկերությունները և պարբերականները, հաշվի առնելով հայկական բանակի նկատմամբ հասարակության հետաքրքրությունը, իրենց պատրաստած նյութերում մեծ տեղ են հատկացնում հասարակություն-բանակ փոխհարաբերություններին:
Վերջին տարիներին նկատելիորեն աճել է ՀՀ զինված ուժերի նկատմամբ քաղաքացիական և ժողովրդական վերահսկողությունը, որն օգնում է հասարակությանը մոտիկից ծանոթանալու պաշտպանության նախարարության առօրյա հիմնախնդիրներին և բանակաշինությանը:
Պարբերաբար ռեպորտաժներ եւ թղթակցություններ են պատրաստում զորամասերից և զինվորական-կրթական հաստատություններից, ինչպես նաև ակնարկներ զոհված ազատամարտիկների ու մերօրյա հերոսների մասին: Հանրապետության լրատվամիջոցների գերխնդիրն է օբյեկտիվ կարծիք ձեւավորել հասարակության մեջ բանակի մասին, հիմնավոր եղանակներով հերքել բանակի մասին տարածված թյուր կարծիքները և ասեկոսեները2:
1Ս. Շահսուվարյան §Ռազմական ժուռնալիստիկա¦ /էջ30/
2 Ս. Շահսուվարյան §Ռազմական ժուռնալիստիկա¦ /էջ31/
Комментарии
Отправить комментарий